Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև անկեղծ կամավորը


Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև անկեղծ կամավորը

  • 13-10-2020 15:07:00   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Համագործակցելով ԱՀ ԱԻ պետական ծառայության հետ՝ հումանիտար առաքելությամբ Արցախում են ՀՀ վարչապետի աշխատակազմի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 10 հոգանոց խումբը՝ Գնել Հասրաթյանի ղեկավարությամբ:
 
Արցախի ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության անձնակազմի հետ նրանք ևս ընդգրկվել են թիկունքային ամենատարբեր աշխատանքներում: Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի անձնակազմին՝ Արցախի համար այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեր հայրենակիցների կողքին լինելու և աջակցելու համար:
«Հայաստանը ոչ միայն Արցախի անվտանգության երաշխավորն է, այլև նրա անկեղծ կամավորը»,- ասված է հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play