Գեղարքունիքում ավարտվել է սուբվենցիոն 39 ծրագիր, ընթացքի մեջ են 67-ը


Գեղարքունիքում ավարտվել է սուբվենցիոն 39 ծրագիր, ընթացքի մեջ են 67-ը

  • 13-10-2020 17:05:49   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

 
2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում ՀՀ Կառավարության կողմից հաստատված 114 սուբվենցիոն ծրագրերից ավարտվել են 39-ը, ընթացքի մեջ են 67-ը:
 
Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, շինարարական աշխատանքների ձեռքբերման համար փաստաթղթեր են նախապատրաստվում 4 ծրագրերի իրականացման նպատակով, շինարարական աշխատանքների ձեռքբերման գործընթացի ամփոփման փուլում է գտնվում 2 ծրագիր, 1 ծրագրի շինաշխատանքների ձեռքբերման գործընթացը կասեցվել է, իսկ 1 ծրագրի շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի առաջիկա օրերի ընթացքում:
 
2020 թվականի հոկտեմբերի 12-ի դրությամբ ավարտվել են՝ Երանոս համայնքի ներտնտեսային ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման, Արծվանիստ համայնքի նոր աղբյուրակապի և սնման ջրատարի կառուցման, նույն համայնքի 22-րդ փողոցի, Ծովազարդ համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի, Հայրավանք համայնքի Մայիսի 9-ի փողոցի, Ձորագյուղ համայնքի 11-րդ և 12-րդ փողոցների, Մարտունի համայնքի Երևանյան փողոցի, Սևան համայնքի Գրիբոյեդով և Նալբանդյան փողոցների, Զովաբեր համայնքի 1-ին փողոցի, Նորատուս, Գեղհովիտ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Երանոս, Լճաշեն, Վաղաշեն համայնքների փողոցների ասֆալտապատման, Վաղաշեն համայնքի Կոփոյ վար կոչվող տարածքի ջրարբիացման, ոռոգման, կենցաղային և տեխնիկական ջրի ջրաքանակի ավելացման, նույն համայնքի կարիքների համար բազմաֆունկցիոնալ ամբարձիչ էքսկավատորի ձեռքբերման, Մաքենիս համայնքի հանդիսությունների սրահի սալիկապատման և գույքի ձեռքբերման, Զոլաքար, Ախպրաձոր, Լճաշեն, Գավառ, Մադինա, Ծակքար, Ծովինար համայնքների փողոցների լուսավորության ցանցի կառուցման, Լճաշեն համայնքի և Մարտունի քաղաքի 4 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման, Շողակաթ համայնքի Դրախտիկ, Աղբերք, Ջիլ բնակավայրերի ջրատարների կառուցման, Կարմիրգյուղ, Ձորագյուղ, Ծովինար համայնքների փողոցների ջրահեռացման և ոռոգման առուների կառուցման, Նորակերտ և Արծվանիստ համայնքների մանկապարտեզների տանիքների վերանորոգման, Ակունք համայնքի մշակույթի տան բակի բարեկարգման և պուրակի կառուցման, Նորակերտ համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման, Վարդենիկ համայնքի երաժշտական դպրոցի, Սարուխան համայնքի ոռոգման ցանցի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:
 
Ընդհանուր առմամբ այս պահին մարզում իրականացվել է շուրջ 1 միլիարդ 542 միլիոն 491 հազար դրամի կապիտալ շինարարություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play