Ադրբեջանցիների կողմից կոտրված հայ օգտատիրոջ էջից կեղծիք է տարածվում. Տեղեկատվության ստուգման կենտրոն


Ադրբեջանցիների կողմից կոտրված հայ օգտատիրոջ էջից կեղծիք է տարածվում. Տեղեկատվության ստուգման կենտրոն

  • 14-10-2020 12:40:10   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ֆեյսբուքում գործող Armenia TL անունով էջը, որը տնօրինվում է ադրբեջանցի հաքերների կողմից, հերթական կեղծիքն է հրապարակել՝ հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Էջը տարածել է բժիշկ Էդգար Ադիլխանյանի հրապարակման screenshot-ը, որում նշված է՝ հայկական կողմն ունի շատ կորուստներ, սակայն կառավարությունը թաքցնում է դրանք։
 
Իրականում Էդգար Ադիլխանյանը այսպիսի գրառում չի արել, նրա էջը կոտրված է ադրբեջանցի հաքերների կողմից, այս մասին Տեղեկատվության ստուգման կենտրոնի հետ զրույցում նշել է ինքը՝ Է. Ադիլխանյանը։
 
Նշենք նաև, որ տարածվող screenshot-ում գրառումն արվել է 29 օր առաջ, երբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը դեռ չեր մեկնարկել։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play