Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն<br />


Արսեն Ջուլֆալակյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

  • 06-04-2009 17:35:00   | Լիտվա  |  Սպորտ
ՎԻԼՆՅՈՒՍ, 6 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վիլնյուսում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում 74 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ջուլֆալակյանը 3-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Վոլոդիմիր Շացկիխի նկատմամբ եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նշենք, որ բոլոր 6 մենամարտերի ընթացքում հայ ըմբշամարտիկը ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին: Մինչ այդ մրցանակակիր էին դարձել Հայաստանի հավաքականի ազատ ոճի երեք ըմբիշներ. բրոնզե մեդալ էին նվաճել Ժիրայր Հովհաննիսյանն ու Էդգար Ենոքյանը, իսկ արծաթե` Ռուսլան Բասիեւը:
Նոյյան տապան  -   Սպորտ