Ստիպելու ենք արդարացի գնահատական հնչեցնել. հավաք՝ հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ


Ստիպելու ենք արդարացի գնահատական հնչեցնել. հավաք՝ հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

  • 15-10-2020 11:49:12   | Հայաստան  |  Քաղաքական

Պարզվում է Ադրբեջանում ՄԱԿ֊ի ներկայացուցիչը կարող է գնալ Գյանջան տեսնել ու թվիթերում լալահառաչ գրառում անել։
 
Իսկ Հայաստանի տարածքում խաղաղ բնակչությանը հռթիռակոծելուց վիրավորված 14-ամյա վարդենիսցու համար ՄԱԿ֊ի ներկայացուցիչը կարող է միայն վշտանալ։
Էս մտահոգ ու վշտացած տեսակը մի տեսակ մենակ ոնց որ մեզ է հանդիպում։ 
Ուստի`այս օրերին միջազգային կառույցների կողմնակալ գնահատականը կանխելու նպատակով վաղը 13։00 ին հավաքվում ենք Պետրոս Ադամյան փողոցում ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ։
Պահանջում ենք ներկայացուցչին ականատեսի աչքերով լինել Ստեփանակերտում, Վարդենիսում, Հադրութում, Մարտակերտում և իր աչքերով պետք է տեսնի Շուշին։
Ստիպելու ենք արդարացի գնահատական հնչեցնել ահաբեկիչների հարձակումից տուժած բնակավայրերի ու մարդկանց մասին։
Ուզում ենք հաղթել, պետք է հաղթենք  բոլոր ճակատներում։
 
Լրագրող
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական