Ստեփանակերտի բնակելի տան բակերում և այգիներում «Սմերչ» տեսակի հրթիռներ են հայտնաբերվել. ԱԻՊԾ


Ստեփանակերտի բնակելի տան բակերում և այգիներում «Սմերչ» տեսակի հրթիռներ են հայտնաբերվել. ԱԻՊԾ

  • 15-10-2020 16:22:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում շարունակվում են չպայթած ռումբերի և հրթիռների որոնման ու դրանց ոչնչացման աշխատանքները:
 
Ծառայության 911 ահազանգման կենտրոնը ստացել է հաղորդագրություն, որ 300 մմ «Սմերչ» տեսակի հրթիռներ կան բնակելի տան բակերում և այգիներում:
 
«Հրթիռը Ստեփանակերտի վրա արձակվել է հոկտեմբերի 10-ին, հակամարտող կողմերի միջև կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո:
 
Այս օրերին Արցախում պատերազմական գործողություններն աշխարհին ներկայացնող հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները տեղում նկարահանել և լուսաբանել են գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play