Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը. Ռոմանոս Պետրոսյան


Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը. Ռոմանոս Պետրոսյան

  • 16-10-2020 10:35:18   | Հայաստան  |  Հասարակություն

 
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Մենք ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպքերի աճ։ Պատերազմական օրերին նման վիճակագրությունը չափազանց մտահոգիչ է։
 
Մենք իրավունք չունենք ծանրաբեռնել առողջապահական համակարգը։ Սպիտակ բանակի առաջամարտիկները՝ բժիշկները, այս օրերին պայքարում են մեր զինվորների առողջության ու կյանքի համար։
 
Խնդրում եմ՝ խստորեն պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։
 
Կանխե՛ք հիվանդության տարածումը։
 
Պաշտպանե՛ք մեր թիկունքը»։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play