Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականի հաշվեկշռում գրանցվեց 3
մեդալ
02-04-2009 17:30:00 | Լիտվա | Սպորտ
ՎԻԼՆՅՈՒՍ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 1-ին Վիլնյուսում
ավարտվեց Եվրոպայի ազատ ըմբշամարտի առաջնությունը: Առաջնության
եզրավակիչ օրը Հայաստանից մրցասպարեզ ելան Արթուր Առաքելյանը (60
կգ, Երեւան), Սուրեն Մարկոսյանը (74 կգ, Գառնի) եւ Էդգար Ենոքյանը
(96 կգ, Երեւան): Նրանցից միայն Է.Ենոքյանին հաջողվեց գրավել 3-րդ
տեղն ու դառնալ բրոնզե մեդալակիր:
Այսպիսով, Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի
առաջնությունում իր հաշվեկշռում գրանցեց 1 արծաթե եւ 2 բրոնզե
մեդալ:
Ապրիլի 4-ին վիլնյուսյան մրցագորգերը կտրամադրվեն Եվրոպայի
առաջնության մեդալները վիճարկող հունահռոմեական ոճի ըմբիշներին:
Հայաստանի մարզիկները հանդես կգան բոլոր 7 քաշային կարգերում: