Արցախ կուղևորվի կյանքեր փրկող առաջին շարժական վիրահատարանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
22-10-2020 18:56:53 | Հայաստան | Հասարակություն
Առաջին հայացքից դժվար է կռահել, որ ամերիկյան ոճի այս բեռնատարը շարժական վիրահատարան է՝ հագեցած անհրաժեշտ բոլոր պարագաններով:
Ամերիկաբնակ հայտնի հայ գործարար և բարերար Վահե Կարապետյանի կողմից Հայաստանում արտադրված ու Պաշտպանության նախարարությանը նվիրաբերած այս ավտոմեքենան հմուտ մասնագետների շնորհիվ ընդամենը 10 օրում վերածվել է շարժական վիրահատարանի, որն ուղեւորվելու է Արցախ՝ հրատապ բուժօգնություն հասցնելու կյանքի ու մահվան կռիվ տվող վիրավոր զինծառայողներին:
Նախագիծն իրականացվել է «Նոյյան Տապան մեդիա հոլդինգ» և «ՄԱՆԷԴ» ընկերությունների միջև դեռ տարեսկզբին ստեղծված «ՄԱՆՏ» կոնսորցիումի շրջանակներում։