«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու կործանիչներ ունենք

22-10-2020 18:46:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Ցեղասպան ահաբեկիչ Թուրքիան արդեն լիովին իրեն է ենթարկել Ադրբեջանը, որն իբրև պետություն Ալիևի գլխավորությամբ կորցրել է որևէ  ինքնուրույնություն, ուստի հրաժարվում է հրադադար կնքելու ցանկացած ողջամիտ առաջարկությունից: Ոճրագործ Թուրքիան ամեն կերպ փորձում է դառնալ բանակցությունների կողմ և լուծել իր նվաճողական խնդիրները՝ հաստատվել Հարավային Կովկասում իբրև թելադրող ուժ, այնտեղից էլ ծավալվել դեպի Եվրոպա և Ասիա, աշխարհի բոլոր ծագեր՝ համթուրքականության խելահեղ
ծրագրի մոլուցքով:
 
Հայաստանը և Արցախը մղում են հայրենական պատերազմ, և մենք 21-րդ դարի Սարդարապատի ճակատամարտին ենք պատրաստ: 
«Ժառանգություն» կուսակցությունն  այս պատերազմի ողջ ծանրության, քաղաքական պատասխանատվության անվարան կրողներից է: Բոլորս ընդունենք մեր հայրենի հողի և ազգային գոյի համար մղվող մարտահրավերը, համախմբվենք ամեն ինչ մարտադաշտի համար, ամեն ինչ բանակի համար, ամեն ինչ Հայաստան-Արցախի համար պետականորեն պարզած կարգախոսներով, միասնական բռունքցք դառնանք և հաղթենք այս վերջին ճակատամարտում: Պատրաստ ենք «Ժառանգություն» կուսակցության քաղաքական դրոշը վերածել մարտադրոշի ու այն սրբորեն ծածանել ռազմադաշտի մեզ հատկացված հատվածում: Հայրենի հողը սակարկության ենթակա չէ:
 
«Ժառանգությունը» համոզված է և՛ մարտադաշտում, և՛ դիվանագիտական դաշտում մենք դեռ փամփուշներ, հրթիռ ու  կործանիչներ ունենք, որոնք դեռ պետք է համախումբ գործի դնենք: Հայրենիքը վտանգի մեջ է, հայրենիքը փրկության կարիք ունի և բոլորս լծվում ենք այդ գործին:  Ի զեն և ի հաղթանակ: Հայոց պետությունն անսասան է և հաղթանակող:
 
«Ժառանգություն» կուսակցության վարչություն
22.10.2020 թ.   
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 161 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար