Հայաստան-Քուվեյթ ֆուտբոլային հանդիպումը չի կայանա


Հայաստան-Քուվեյթ ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

  • 26-10-2020 14:48:02   | Հայաստան  |  Սպորտ

 
Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվի առնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը, պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը:
 
Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունը կշարունակվի, և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերական հանդիպումներ կազմակերպել:
Նոյյան տապան  -   Սպորտ