Էրդողանի դեմ հզոր կոալիցիա է ձևավորվում. Ermenihaber

28-10-2020 11:40:03   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 


Թուրքիայի նախագահ Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունից դժգոհ երկրների շարքում առանձնացվել է առաջնորդ: Դա Արաբական Միացյալ Էմիրություններն է (ԱՄԷ), որն անհաշտ հակամարտության մեջ է Էրդողանի հետ և փորձում է գլխավորել Թուրքիայի դեմ մի ամբողջ կոալիցիա:
 
Արաբական միապետերը շատ մտահոգված են Էրդողանի ագրեսիվ քաղաքականությունից ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Պարսից ծոցում՝ գրում է Ermenihaber-ը: Ծոցի հյուսիսում՝ Քաթարում, այժմ տեղակայված են թուրքական զորքերը: Դեպի հարավ՝ Սոմալիում, գործում է թուրքական ռազմաբազան: Էրդողանն ակտիվորեն աջակցում և ֆինանսավորում է «Մահմեդական եղբայրներին»՝ կրոնական և քաղաքական շարժումն արաբական աշխարհում:
 
Փորձագետները ներկայացրել են այն երկրների ցանկը, որոնց Թուրքիան սկսել է թշնամի համարել: Դրանք են Իսրայելը, Սիրիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Հունաստանը և նույնիսկ
Ռուսաստանը, որին Թուրքիան փորձում է զրկել ազդեցությունից Կովկասում:
 
Այս մեծ և հզոր թշնամիների ցանկում հայտնվել է ևս մեկը՝ փոքր Արաբական Միացյալ Էմիրությունները:
 
Թուրքիայի դեմ արաբական դիմադրության առաջնորդությունը ստանձնել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազնը և ԱՄԷ-ի փաստացի կառավարիչ Մուհամեդ բեն Զայեդը: Հենց նա է հաճախ խոսում Պարսից ծոցի երկրների անունից՝ քննադատելով Թուրքիային և նրա ագրեսիվ ծրագրերը: Հենց նա է համարվում Մերձավոր Արևելքում (օրինակ՝ Լիբիայում) հակաթուրքական ուժերի գլխավոր հովանավորը: Հենց նա է փորձում Էրդողանի դեմ գլոբալ կոալիցիա կազմել:
 
Եվ այժմ Մարոկկոյից Սիրիա ընկած ամբողջ տարածքում, ծավալվում է ԱՄԷ-ի պայքարը Թուրքիայի դեմ: Այն առավել կատաղի է ընթանում «փափուկ ուժի» տարածքում: Թուրքական փողերն ընդդեմ էմիրաթական փողերի են, թուրքական գաղափարախոսությունն ընդդեմ էմիրությունների, թուրքական քարոզներն ընդդեմ էմիրությունների:
 
Երկու կողմերը միմյանց մեղադրում են արաբական աշխարհն ապակայունացնելու ձգտման մեջ: «Թուրքիան, Քաթարի և «Մուսուլման եղբայրների» հետ, փորձում է քաոս ստեղծել Մերձավոր Արևելքում՝ օգտագործելով իսլամի ագրեսիվ և այլասերված մեկնաբանությունը»,- գրել է ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը:
 
Շատ փորձագետներ նշում են, որ Էրդողանի հավակնություններից հոգնած հակառակորդները սկսում են միավորվել: Եվ այս ուղղությամբ առաջին քայլը կատարեց ոչ թե Մակրոնը կամ Պուտինը, այլ Մուհամեդ բեն Զայեդը: Արաբագետները խոստովանում
են, որ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը կհանգեցնի երկու երկրների միջև դաշինքի ձևավորմանը՝ նաև թուրքական ազդեցությանը դիմակայելու համար:
 
Վերլուծաբանները կանխատեսում են, որ Էմիրությունները կփորձի եվրոպացիներին էլ բերել այս դաշինք: «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հասկացրեց, որ ցանկություն չունի կամուրջ դառնալ Եվրոպայի և արաբական աշխարհի միջև: Փոխարենը նա որոշեց վերականգնել Թուրքիայի կայսերական անցյալը և այն վերածել երկու տարածաշրջանների մրցակցի»,- ասել է Անվար Գարգաշը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 679 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար