Խաչաղբյուրում ջրարբիացվել է շուրջ 3 000 հեկտար արոտավայր

29-10-2020 15:04:17   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն



Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր համայնքում ավարտական փուլում է արոտների ջրարբիացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի»
շրջանակներում։
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզային գրասենյակի համակարգող Խորեն Բադալյանը տեղեկացրեց, որ  ծրագրի արժեքը կազմել է շուրջ 100 միլիոն դրամ, որից 4 միլիոն 200 հազար դրամը հատկացրել է Խաչաղբյուրի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին եւ ավարտվել հոկտեմբերի 25-ին։ Կառուցվել են 6 կիլոմետր 800 մետր երկարության ջրագիծ եւ երեք խմոց, ինչի արդյունքում ջրարբիացվել է շուրջ 3 հազար հեկտար արոտ։
 
Խաչաղբյուր համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի հավաստմամբ՝ այս ծրագրի իրականացմամբ համայնքում կնկատվի անասունների գլխաքանակի եւ մթերատվության էական աճ։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 106 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար