Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերել առաջնագծին

29-10-2020 15:09:40   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն



Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի
բնակիչները նկատելի աջակցություն են ցուցաբերել Հայոց բանակին:
 
 Նորատուսի համայնքապետարանից տեղեկացնում են, որ  գյուղում եւ արտերկրում ապրող նորատուսցիների հանգանակությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 6,5 միլիոն դրամ:
 
 Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանն առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում եւ արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել եւ առաջնագծին է նվիրաբերվել «Վիլիս» մակնիշի 2 եւ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաեւ տարբեր տեսակի սնունդ: Համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝  առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 128 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար