Դուք արեցիք անհավանականը. ավելի քան 6 մլն դոլար՝ ArmeniaFund-ին. հիմնադրամը շնորհակալություն է հայտնել
30-10-2020 12:35:06 | Հայաստան | Հասարակություն
«ONEArmenia, դուք արեցիք անհավանականը, մեր հայրենակիցների նվիրատվություններով հատեցինք 3 մլն ԱՄՆ դոլարի շեմը, որը կրկնապատկված, այսինքն՝ ավելի քան 6 մլն դոլար, ուղարկվում է Հիմնադրամի ԱՄՆ գործընկեր ArmeniaFund-ին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ողջ անձնակազմն իր խորին շնորհակալությունն է հայտնում ձեր ֆանտաստիկ թիմին #RockForArtsakh հրաշալի նախաձեռնությունը կյանքի կոչելու համար»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ:
Հաղթելու ենք միասին` հանուն Արցախի և խաղաղության:
Միացի՛ր համահայկական շարժմանը և կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝ www.himnadram.org