ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա. ՌԴ-ում ՀՀ դեսպանը պարզաբանել է վարչապետ Փաշինյանի նամակը

31-10-2020 14:20:12   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Երևանը դիմել է Ռուսաստանին անվտանգության հարցերով խորհրդակցությունների համար երկկողմ համաձայն
ագրերի շրջանակներում. ՀԱՊԿ-ի ներգրավման մասին խոսք չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին այդ մասին հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
 
«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմ համաձայնագրերին»,-ասել է դեսպանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա վերաբերում է դիմում ՀԱՊԿ-ին, թե խոսքը միայն երկկողմ ձևաչափի մասին է:
 
Ավելի վաղ դեսպանը չէր բացառել, որ խորհրդակցություններին կքննարկվի ՌԴ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ռազմական օգնության հարցը:
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը: Ի պատասխան, Ռուսաստանի Դաշնությունը հաստատել է հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորություններին: Ռուսաստանը ՀՀ-ին կտրամադրի անհրաժեշտ ողջ աջակցությունը, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 404 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար