ՀՕՖ-ի աջակցությամբ ՀՀ ԱՆ-ն ձեռք կբերի կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ


ՀՕՖ-ի աջակցությամբ ՀՀ ԱՆ-ն ձեռք կբերի կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ

  • 02-11-2020 15:52:00   | Հայաստան  |  Հասարակություն

Արձագանքելով առողջապահության նախարարության կողմից ներկայացված հրատապ կարիքին և միավորելով ջանքերը COVID-19-ի դեմ պայքարում` Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և ՀՕՖ-ի «Այո» հարթակը ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին կորոնավիրուսային հիվանդության թեստերի ռեագենտներ ձեռք բերելու նպատակով: 
 
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) 40 հազար ՊՇՌ թեստ էր տրամադրել Հայաստանին, սակայն առանց ռեագենտների, առանց որոնց անհնար է իրականացնել ՊՇՌ հետազոտություն:  Այսպիսով, հաշվի առնելով պահի հրատապությունն ու հիվանդության տարածման  միտումները, պահանջարկը կհամալրվի ՀՕՖ-ի ջանքերով:
 
Սա COVID-19 համավարակի դեմ պայքարում միջազգային համագործակցության  հերթական վառ օրինակներից է, երբ ուժերը մոբիլիզացվում են ըստ անհրաժեշտության:
 
  ՀՀ առողջապահության նախարարություն
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play