Բերդ քաղաքում մոտ 20 հա խոտածածկ տարածք է այրվում. ԱԻՆ


Բերդ քաղաքում մոտ 20 հա խոտածածկ տարածք է այրվում. ԱԻՆ

  • 02-11-2020 17:50:52   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Նոյեմբերի 2-ին, ժամը 10:25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բերդ քաղաքի «Համզա» կոչվող հանդամասում։
 
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
 
Ըստ նախնական տվյալների` այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն