4 զինվոր մտել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել ականանետային անձնակազմին, բերել կարեւոր փաստաթղթեր (տեսանյութ)


4 զինվոր մտել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել ականանետային անձնակազմին, բերել կարեւոր փաստաթղթեր (տեսանյութ)

  • 03-11-2020 10:05:16   | Հայաստան  |  Հասարակություն



Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտու ճակատային գծի հարավային ուղղությամբ վերջին օրերին տեղ գտած բազմաթիվ հերոսական դրվագներից մեկում իրենց անունը փառքով են պսակել ՊԲ-ի զինծառայողներ Արամ Հայկի Զոհրաբյանը, Նվեր Սամվելի Ավանեսյանը, Արթուր Իսակի Սարկիսյանը և Արայիկ Կամոյի Հարությունյանը:
 
ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջիններս 4 հոգով ներթափանցել են թշնամական ուժերի թիկունք, ոչնչացրել մեր ուղղությամբ աշխատող ականանետային դասակի ամբողջ անձնակազմին և, առգրավելով կարևոր փաստաթղթեր ու սպառազինություն, բարեհաջող հետ են վերադարձել: 
 
Բարոյամարտական բարձր հատկանիշներ դրսևորելու, անձնական խիզախության ու մարտական բարդ առաջադրանքը անթերի իրականացնելու համար տղաները ներկայացվել են պետական բարձր պարգևների:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play