2021-ի պետբյուջեի նախագծով պարգևավճարների 21 տոկոս բարձրացում նախատեսված չէ. Մանուկյան


2021-ի պետբյուջեի նախագծով պարգևավճարների 21 տոկոս բարձրացում նախատեսված չէ. Մանուկյան

  • 03-11-2020 11:27:47   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ ԶԼՄ ներկայացուցիչներ, 2021 թ. պետական բյուջեի նախագծով չկա 21% պարգևավճարների բարձրացում։ Աշխատանքի վարձատրությունը (որի մեջ ներառված են նաև պարգևավճարները) 2021 թ. աճել է 2.8%-ով։
 
Մասնավորապես, 2020 թ. հաստատվել է 87.3 մլրդ դրամի աշխատանքի վարձատրության ֆոնդ, որը 2021 թ. նախագծով նախատեսվում է 89.7 մլրդ դրամ։ Սա էլ աղյուսակը․․․ Ինչպես տեսնում եք՝ 21% չկա»,- ասված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play