Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն ՀՀ-ում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով. Բաթոյան


Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն ՀՀ-ում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով. Բաթոյան

  • 03-11-2020 12:00:40   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով:
 
«Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում:
 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ, նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ»,- գրել է նախարարը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play