Հայաստանի ֆուտբլի ազգային հավաքականը սկսեց
նախապատրաստությունը Էստոնիայի թիմի հետ հան\իպմանը
24-03-2009 19:05:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 24-ին ժամը 17-ին
«Փյունիկ» ակումբի մարզադաշտում առաջին պարապմունքը կսկսի
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հայաստանի ընտրանին
նախապատրաստվում է Երեւանի հանրապետական մարզադաշտում մարտի 28-ին
աշխարհի գավաթի խաղարկության ընտրական փուլի ծրագրով Էստոնիայի
թիմի հետ կայանալիք հանդիպմանը: Հյուրերը Երեւան կժամանեն մարտի
25-ին:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը թիմ է
հրավիրել 19 խաղացողի (7-ը` արտերկրից):
Խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրած բոլոր 4
խաղերում պարտություն է կրել եւ գտնվում է վերջին` 6-րդ տեղում:
Էստոնացիներն ունեն 1 միավոր:
Պատասխան հանդիպումը նշանակված է ապրիլի 1-ին Տալլինում: