ԱՀ ԱԱԾ տնօրենը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին է հանձնել գեներալ-մայորի ուսադիրները


ԱՀ ԱԱԾ տնօրենը մարտական դիրքում Նորայր Միրզոյանին է հանձնել գեներալ-մայորի ուսադիրները

  • 03-11-2020 14:00:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի` 2020 թվականի նոյեմբերի 1-ի հրամանագրով Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում:
 
«Այսօր` նոյեմբերի 3-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-լեյտենանտ Կամո Աղաջանյանն այցելել է մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները. հրապարակվել է նախագահի հրամանագիրը:
 
ԱԱԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել Նորայր Միրզոյանին և Ազգային անվտանգության ծառայության ծառայողներին՝ անձնվիրաբար ծառայության ու նվիրումի համար և շեշտել, որ այս կարևորագույն շրջանում ԱԱԾ-ն մեծ դերակատարություն ունի և պատերազմի առաջին օրերից, լինելով մարտական գործողությունների առաջնագծում, պատվով է կատարում իրենց առջև դրված մարտական առաջադրանքները»,- ասվում է ԱՀ ազգային անվտանգության ծառայության Ֆեյսբուքի գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play