Հակառակորդը փորձել է հերքել, որ հայկական կողմը «դժոխք» է կազմակերպել իրենց համար. ՊԲ-ն հաստատող տեսանյութ է հրապարակել
03-11-2020 16:30:44 | Հայաստան | Հասարակություն
ՊԲ-ն հայտնում է, որ ինչպես արդեն տեղեկացրել է, հարավ-արևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր շուկա-Թաղավարդ բնագիծ) տեղի ունեցած և շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում՝ ոչնչացնելով թշնամական ահաբեկչական խմբավորումներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ ու զրահապատ ավտոշարասյուն:
Նշված տեղեկատվությունը հակառակորդի քարոզչամեքենան, ինչպես միշտ, փորձել է հերքել:
«Ի լրումն և ի հաստատումն մեր կողմից նախապես տարածված հաղորդագրության՝ ներկայացնում ենք ասվածի մասին պատմող տեսանյութ»,- նշված ՊԲ հաղորդագրության մեջ: