Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին (տեսանյութ)


Արմեն Սարգսյանն ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին (տեսանյութ)

  • 03-11-2020 16:58:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնել է, որ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանին:
 
Հանդիպմանը մասնավորապես խոսվել է Արցախի նկատմամբ սանձազերծված ադրբեջանա-թուրքական շարունակվող ագրեսիայի, դրա հետևանքով ստեղծված իրավիճակի, ռազմական գործողությունների կիզակետում հայտնված արցախահայության աջակցության մասին:
 
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարը չպահպանելու, քաղաքացիական ենթակառուցվածքները և խաղաղ բնակչությանը թիրախավորելու առնչությամբ, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
 
Անդրադարձ է եղել նաև սփյուռքի, հատկապես Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող աշխատանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ֆրանսիայի վարչատարածքային մարմինների միջև փոխգործակցության խորացմանը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն