Արցախի անտառներն այրելը ցինիկ քայլ է ադրբեջանական բանակի կողմից․ Յուրգիս Կլոտինշ


Արցախի անտառներն այրելը ցինիկ քայլ է ադրբեջանական բանակի կողմից․ Յուրգիս Կլոտինշ

  • 03-11-2020 18:45:46   | Լատվիա  |  Հասարակություն

 
Լատվիայի նախագահի` պատմական հիշողության և պատկանելիության հարցերով արտահաստիքային խորհրդական Յուրգիս Կլոտինշը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում այրվող անտառների մասին ինֆոգրաֆիկայով՝ տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 
 
Լատվիայի նախագահի խորհրդականն ինֆոգրաֆիկային կից նաև գրառում է կատարել. 
 
«Արցախի անտառներն այրելը ահավոր ցինիկ քայլ է ադրբեջանական բանակի կողմից: Մի քանի օր առաջ հայտնվեցին տեսանյութեր, թե ինչպես է դա արվել: Թող Ղարաբաղի բնակչությունը անսպառ ուժ ունենա, որպեսզի կարողանա հաղթահարել այս փորձությունը, չթողնի սարերը, որտեղ սերունդներով ապրել են իրենց նախնիները: Բացի այդ, Ղարաբաղի հայերի իրավիճակն ինձ հիշեցնում է այն, ինչ Ֆրանց Վերֆելը գրել է իր գրքի մեջ, որ նկարագրում է հայերի մարտերը Օսմանյան կայսրության ուժերի դեմ Մուսա լեռան վրա: Գիրքն օգնում է լավ հասկանալ հայկական պատմական իրավիճակը և ինչքան է հայ ազգը կորուստ ունեցել ցեղասպանության ժամանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում (Հ.Գ. հասել եմ 301-րդ էջին)»:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play