Հեղաշրջման առաջին ակտը Բաքվում. հայկական զինուժը անցել է նոր ռեժիմի


Հեղաշրջման առաջին ակտը Բաքվում. հայկական զինուժը անցել է նոր ռեժիմի

  • 04-11-2020 13:05:58   | Հայաստան  |  Վերլուծություն

WarGonzo rուսական Տելեգրամ ալիքը, հղում անելով Ստամբուլի իր աղբյուրին, տեղեկություն է տարածել, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը բանակի կառավարումից հեռացրել է Բաքվի պաշտպանության նախարար Հասանովին՝ ռուսական շրջանակների հետ նրա կապերի համար:
 
Ալիքը հավաստիացնում է տեղեկության իսկությունը, թեեւ չկա պաշտոնական որեւէ հաստատում: Այդուհանդերձ, գոյություն ունի թերեւս տրամաբանություն, որը, դատելով ռազմա-քաղաքական իրողություններից, հուշում է, որ Հասանովը իսկապես մեկուսացված է բանակի կառավարումից, ինչպես որ Ալիեւը մեկուսացված է Բաքվի կառավարումից:
 
Թուրքիան Բաքվում իրականացնում է հեղաշրջում, որը պատերազմի նպատակներից մեկն է: Ընդ որում, այդ հարցում «օգնում» է հայկական բանակը, ինչպես Արծրուն Հովհաննիսյանն է ակնարկում՝ կտրելով Արցախի դեմ գրոհած ձեռքը: Այդ իմաստով, հայկական բանակը ստանձնել է ռեգիոնալ նոր, յուրահատուկ դերակատարում, արդեն իհարկե իրավիճակի բերումով հաշվի առնելով որոշակի նոր, շատերի համար անսպասելի իրողություններ, մասնավորապես թուրք-ադրբեջանական հարաբերության տիրույթի առնչությամբ:
 
Արցախի դեմ ձեռքը կտրելու գործընթացով հայկական զինուժը ստեղծում է նոր իրավիճակ, մի կողմից Թուրքիայի բաց պատասխանատվության, մյուս կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումների մասով:
 
Ադրբեջանի հուլիսյան պարտությունից հետո վերցնելով Բաքուն եւ կազմակերպելով Արցախի դեմ ահաբեկչական պատերազմը, Թուրքիան փորձեց թելադրել ռեգիոնալ անվտանգության նոր ճարտարապետություն: Հայկական զինված ուժերը ծանր կորուստների գնով, այդուհանդերձ կարճ ժամանակում կարողացավ փոխել իրավիճակը եւ անցնել ռազմա-քաղաքական անվտանգային նոր ճարտարապետությունը թելադրելու ռեժիմի: Այն կարիք ունի դիվանագիտական, քաղաքական դասի կտրուկ քայլերով իմաստավորման ու ամրացման:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play