Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր ջանքերը. ԱՀ նախագահը հանդիպել է բերդաքաղաքի պաշտպանների հետ


Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր ջանքերը. ԱՀ նախագահը հանդիպել է բերդաքաղաքի պաշտպանների հետ

  • 05-11-2020 13:06:32   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Այսօր այցելել եմ Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:  
 
«Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:
 
Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով մեր ամենամեծ ժառանգություններից է, որ ստացել ենք պապերից և նույն հայկական ոգով պետք է փոխանցենք մեր սերունդներին:
 
Հ.Գ. Հատուկ շնորհակալություն եմ հայտնում «Արցախի հերոս», հայ ժողովրդի նվիրյալ զավակ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին»,- գրել է ԱՀ նախագահը:
Նոյյան տապան  -   Հասարակություն