Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը


Պյատիգորսկից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը

  • 05-11-2020 16:08:18   | Ռուսաստան  |  Հասարակություն

 
Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան է ժամանել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ֆեյսբուքի էջը:
 
«Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»,- ասված է գրառման մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն