Լիլիթ Մկրտչյանը 2-րդ տեղը գրավեց Եվրոպայի կանանց շախմատի<br /> անհատական առաջնությունում<br />


Լիլիթ Մկրտչյանը 2-րդ տեղը գրավեց Եվրոպայի կանանց շախմատի
անհատական առաջնությունում

  • 20-03-2009 23:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սանկտ Պետերբուրգում մարտի 20-ին ավարտվեց Եվրոպայի կանանց շախմատի անհատական առաջնությունը: 167 մասնակիցներից 5-ը Հայաստանի ներկայացուցիչներ էին: Նրանցից հաջող հանդես եկավ Լիլիթ Մկրտչյանը: Նա եւ Տատյանա Կոզինցեւան (Ռուսաստան) վաստակեցին 8,5-ական միավոր ու բաժանեցին 1-2-րդ տեղերը: Չեմպիոնին որոշելու համար անցկացվեց լրացուցիչ մրցամարտ: 1,5:0,5 հաշվով հաղթեց Տ.Կոզինցեւան եւ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Իսկ Լ.Մկրտչյանը գրավեց 2-րդ տեղը:
Նոյյան տապան  -   Սպորտ