Թոշակառուների բանկային քարտերի ժամկետը երկարաձգվել է


Թոշակառուների բանկային քարտերի ժամկետը երկարաձգվել է

  • 05-11-2020 17:51:03   | Հայաստան  |  Հասարակություն

 
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են․
 
Հարգելի՛ քաղաքացիներ,
 
Եթե Ձեր կենսաթոշակը և/կամ նպաստը ստանում եք անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, և բանկ ներկայանալու ամենամյա ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա տեղեկացնում ենք, որ այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի մարտի 31-ը:
 
Սա նշանակում է, որ մինչև 2021 թ. մարտի 31-ը Ձեր վճարումները կիրականացվեն անխափան կերպով, եթե գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում:
 
Ձեր՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կարող է հավելյալ ստուգվել բանկի կողմից՝ աշխատակցի կատարած տնայցի կամ տեղեկատվատեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսազանգ) կիրառման միջոցով:
Նոյյան տապան  -   Հասարակություն