1 զոհ, 2 վիրավոր. Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Դավիթ Բեկի և Ագարակի վերաբերյալ


1 զոհ, 2 վիրավոր. Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Դավիթ Բեկի և Ագարակի վերաբերյալ

  • 06-11-2020 10:18:30   | Հայաստան  |  Իրավունք

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 1 քաղաքացիական անձ, իսկ 2-ը՝ վիրավորվել (նրանցից մեկը՝ լուրջ վնասվածքներով): Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել Դավիթ Բեկ և Ագարակ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ։
 
«Ադրբեջանական զինված հարձակումների հետևանքով վնասվել են 38 բնակելի տուն, 2 գոմ, 20 խոշոր եղջերավոր անասուն, 5 տրանսպորտային միջոց: Վնասվել են նաև գյուղի գերեզմանաքարերը: Ագարակ գյուղում հրետանային հարձակումների հետևանքով վնասվել են քաղաքացիական տներ և ենթակառուցվածքներ: Վնասվել են նաև գյուղի մասնավոր տրանսպորտային միջոցները և այլ գույք»,- նշված է զեկույցում։
 
Դավիթ Բեկ և Ագարակ համայնքների բնակիչների՝ ՄԻՊ-ին ուղղված ահազանգերը, համայնքների վարչակազմերի հետ քննարկումներն ու փաստահավաք աշխատանքները գյուղերում հաստատել են, որ Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներն իրական վտանգ են խաղաղ բնակիչների համար։
 
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 18։10-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով հերթական անգամ ինտենսիվ հարվածներ են հասցրել ՀՀ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրին։
Նոյյան տապան  -   Իրավունք