Գիշերը ինտենսիվ կրակի տակ են եղել Շուշին ու Ստեփանակերտը. նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, այրվել են տներ


Գիշերը ինտենսիվ կրակի տակ են եղել Շուշին ու Ստեփանակերտը. նախնական տվյալներով՝ կա 3 զոհ, այրվել են տներ

  • 06-11-2020 10:10:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
Նշվում է, որ ադրբեջանա-թուրքական ուժերն ամբողջ գիշեր ինտենսիվ կրակի տակ են պահել Շուշի և Ստեփանակերտ քաղաքները։
 
«Հրթիռակոծության հետևանքով Շուշիում հրդեհվել է մի քանի բնակելի տուն, իսկ մայրաքաղաքում կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա 3 զոհ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
 
Տեղերում աշխատում են ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները։
 
Մյուս տվյալները ճշտվում են։
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play