Թշնամին Ստեփանակերտը հրթիռակոծում է կասետային ռումբերով․ Արցախի ԱԻՊԾ


Թշնամին Ստեփանակերտը հրթիռակոծում է կասետային ռումբերով․ Արցախի ԱԻՊԾ

  • 06-11-2020 12:55:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
 
Ստեփանակերտը հրթիռակոծվում է կասետային ռումբերով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
 
Թշնամու թիրախում քաղաքն է՝ բնակելի շենքերով, քաղաքացիական ու հանրային ենթակառուցվածքներով։
 
Տուժածների վերաբերյալ տվյալներ առայժմ չկան։
 
Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ու բերդաքաղաք Շուշին ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել են:
 
Հրթիռը Ստեփանակերտում ընկել է բնակելի տան վրա: Զոհվել է քաղաքացիական 3 անձ:
 
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
 
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները:
Նոյյան տապան  -   Հասարակություն