«Զվարթնոց» արգելոց-թանգարանը առաջիկայում չի աշխատի


«Զվարթնոց» արգելոց-թանգարանը առաջիկայում չի աշխատի

  • 06-11-2020 14:42:04   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Զվարթնոց» պաշմամշակութային արգելոց-թանգարանը ֆեյսբուքյան էջով հայտնել է, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հրամանով ս․թ․ նոյեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատանքը։
 
«Կազմակերպության ղեկավարի որոշումը պայմանավորված է աշխատակիցների մոտ առկա COVID-19 համավարակով։ Արգելոց-թանգարանի աշխատանքի վերսկսման մասին կծանուցենք լրացուցիչ»,-ասված է գրառման մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն