Սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին հատուցելու գործընթացը շարունակվում է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ


Սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին հատուցելու գործընթացը շարունակվում է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

  • 07-11-2020 13:30:45   | Հայաստան  |  Հասարակություն

 
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նախօրեին հայտարարել էր սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող առաջին հատուցումների մեկնարկը:
 
Հիմնադրամից հայտնում են, որ հատուցումները շարունակական բնույթ են կրում և չեն սահմանափակվում նոյեմբերի 6-ին հատուցում տրամադրած 10 ընտանիքով:
 
«Մենք սատար ենք կանգնում բոլոր քաջերի ընտանիքներին առանց որևէ խտրականության: Գործընթացը կարող է ժամանակ պահանջել՝ պայմանավորված անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրմամբ»,- նշում են հիմնադրամից:
 
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ Ֆեյսբուքի էջում հայտնում է, որ դիմումների ժամկետային սահմանափակումներ չկան, գումարները բռնագանձման ենթակա չեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն