Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում շենքերն ու բնակելի թաղամասերն են. ԱԻՊԾ


Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով. թիրախում շենքերն ու բնակելի թաղամասերն են. ԱԻՊԾ

  • 09-11-2020 10:01:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Ադրբեջանա-թուրքական ուժերը շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ մասնավորապես կրակի տակ պահելով Արցախի խաղաղ բնակավայրերն ու բնակչությանը։
 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է հեռահար հրթիռներով։
 
Թիրախակետում բազմաբնակարան շենքերն են, բնակելի թաղամասերը, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտները։
 
Այս տարածքներում ռազմական որևէ օբյեկտ չկա։
 
Թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ էր արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։
Նոյյան տապան  -   Հասարակություն