Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ


Ադրբեջանը կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ

  • 09-11-2020 09:48:37   | Հայաստան  |  Հասարակություն
Արցախի խաղաղ բնակավայրերում, բացի Ստեփանակերտից, նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը պահպանվել է հարաբերական հանգիստը։
 
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ թշնամին կեսգիշերից հետո կասետային հեռահար մի քանի հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, վնասել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Տուժածներ մայրաքաղաքում չկան։
 
Արցախի մյուս բնակավայրերում գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:
Նոյյան տապան  -   Հասարակություն