Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր (լուսանկարներ)


Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր (լուսանկարներ)

  • 09-11-2020 10:20:25   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, որոնք ավելի, քան մեկ օր է, ինչ հետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:
 
Այս մասին նախագահը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով.
 
«Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:
Նոյյան տապան  -   Հասարակություն