Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների
09-11-2020 13:55:35 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Ֆեյսբուքի էջում գրառում է արվել՝ ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների:
«Ի գիտություն Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների.
ՀՀ-ում գտնվող Արցախի տեղեկատվական շտաբում մատուցվում են հետևյալ ծառայությունները․
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բոլոր գործառույթների իրականացում (հեռ․ 093541844).
Նոտարական գործողությունների կատարում, անհրաժեշտ իրավաբանական օգնության տրամադրում (հեռ․ 093537833).
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման և հաշվառման հետ կապված խորհրդատվություն, տեղեկանքների տրամադրում (հեռ․ 093537833).
Կադաստրի մարմնի կողմից օրենսդրության պարզաբանում և համապատասխան տեղեկատվության տրամադրում (093532733) Ստեփանակերտ քաղաքապետարանի կողմից Ստեփանակերտ քաղաքում հաշվառված փոխադրամիջոցների առուվաճառքի և տեխնիկական զննության համար գույքահարկի պարտավորությունների վերաբերյալ «զրոյական» տեղեկանքի տրամադրում (093532733):
Ստորև ներկայացնում ենք պատասխանատու աշխատակիցների տվյալները.