Արկադի Տեր-Թադևոսյանը կոչ է արել երկրի ներսում դերակատարում ունեցող անձանց բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից


Արկադի Տեր-Թադևոսյանը կոչ է արել երկրի ներսում դերակատարում ունեցող անձանց բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից

  • 10-11-2020 13:00:00   | Հայաստան  |  Քաղաքական

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել է հայրենակիցներին՝ նշելով հետևյալը.
 
«Այսօր առավել քան երբևէ մեզնից և ձեզնից է կախված հայ ժողովրդի ճակատագիրը։ Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության կայունությունը և նրա կառավարման համակարգերը։ Մենք իրավունք չունենք տրվելու զգացմունքներին և թույլ տալու քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ընթացիկ դրությունը։
 
Ես տեսնում եմ մեր հասարակության բոլոր առողջ ուժերի՝ հայկական մտավորականության, հասարակական-քաղաքական գործիչների միավորման հնարավորություն՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ ուղիների որոնման նպատակով։
 
Դուք բոլորդ ինձ լավ գիտեք. ես սովորական սպա եմ, որն ազնիվ կերպով իր պարտքն է տվել առաջնագծում և շարունակում է իր պարտքը տալ մեր հայրենիքին։ Ես չեմ հետապնդում անձնական և քաղաքական նպատակներ։ Կոչ եմ անում մյուս բոլոր անձանց, որոնք այսօր նշանակալի դերակատարում ունեն հասարակական կյանքում, ավելի բարձր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ և այլ շահերից»։
 
Արկադի Տեր-Թադևոսյանը իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համարում Քաղաքացիական խորհրդի ձևավորումը, առաջարկել է գործնական քայլեր։
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play