Պատրաստ եմ ընդունելու ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ղեկավար կազմերին․ ԱՀ նախագահ


Պատրաստ եմ ընդունելու ՀՀ ԱԺ քաղաքական ուժերի ղեկավար կազմերին․ ԱՀ նախագահ

  • 10-11-2020 15:25:08   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Ստեղծված բարդ քաղաքական իրավիճակը մեր իրականության մեջ ինքնաբերաբար նոր օրակարգ է ձևավորել: Այն հայկական քաղաքական դաշտի հիմնական դերակատարների հետ քննարկելու և եղած ամբողջ տեղեկատվությունը ներկայացնելու նպատակով դիմում եմ ՀՀ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերին՝ Ստեփանակերտ այցելելու և տեղում քննարկումներ ծավալելու համար:
 
Վաղը՝ նոյեմբերի 11-ին, պատրաստ եմ ընդունելու ՀՀ Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավար կազմերին: Այնուհետև հանդիպումների շարքը, ըստ նախատեսվածի, պատրաստ եմ շարունակելու նաև արտախորհրդարանական ուժերի հետ»,- հայտարարել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play