Արմեն Սարգսյանն ու Ժոնաթան Լաքոտն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին


Արմեն Սարգսյանն ու Ժոնաթան Լաքոտն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին

  • 10-11-2020 18:25:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հանրապետության նախագահի լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
 
Զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած փաստաթղթին, որը վերաբերում է հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը:
 
Նախագահ Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային կարևորության հարց է, որը վերջնականապես կարող է լուծվել միայն համազգային կոնսենսուսի հիման վրա։  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն