Վարչապետը հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը. Մանե Գևորգյան


Վարչապետը հոկտեմբերի 28-ին որևէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը. Մանե Գևորգյան

  • 11-11-2020 10:00:01   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահ ուժեր տեղակայել Լեռնային Ղարաբաղում, բայց Փաշինյանը սպասել է, որ Շուշին ընկնի, նոր երեկվա ընդունված հայտարարությունը ստորագրի:
 
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնել։
 
Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։
 
Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։
 
Հետեւաբար հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։
 
Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։
 
Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։ Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությո՞ւնն է ի վերջո դարձել Շուշիի անկման պատճառ»,- գրել է Գևորգյանը:
 
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
 
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ Ղրաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play