Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով. Արտակ Բեգլարյան


Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով. Արտակ Բեգլարյան

  • 11-11-2020 09:44:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Այսօր իմ կյանքի ամենավատ օրն էր՝ մեղքի, արժանապատվության ու այլ սուր զգացողություններով...  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան:
 
Նա նշել է, որ անցած 44-օրյա մղձավանջի պատճառներն ու հանգամանքները մանրամասն պետք է վերլուծվեն ու հետևություններ արվեն հետագա հաջողությունների համար:
 
«Առիթ կլինի ավելի սթափ գլխով անդրադառնալ անցյալին ու ապագային, սակայն նշեմ, որ անկախ մարդու իրավունքների կեղծ միջազգային օրակարգի հանդեպ իմ մեծ հիասթափությունից, ես շարունակելու եմ իմ պայքարը արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին ուղղություններով: Ավելին, անտարակույս, ընտանիքիս հետ շարունակելու եմ բնակվել ու արարել իմ հայրենի հողում: Մեր սերունդը մեծ պարտքեր ունի տալու մեր նախորդ ու հաջորդ սերունդներին:
 
Խելացի, համատեղ ու հետևողական ջանքերի միջոցով կարելի է հասնել ցանկացած նպատակի, առավել ևս, երբ այն ազնիվ ու արդար է...»,-գրառել է նա:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play