Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ. Սերժ Թանկյան


Քաղաքականության և գահերի խաղերի ժամանակը չէ. Սերժ Թանկյան

  • 11-11-2020 13:30:00   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
«Այսօր, ինչպես բոլորդ, վշտանում եմ մեր երիտասարդ զինվորների, մեր հողերի և մեր հավաքական միասնության կորստի համար: Անցյալ 45 օրվա ընթացքում չնայած ծայրահեղ դժվարություններին՝ ես ոգեշնչվեցի մեր ժողովրդի միասնականությամբ, մեր ազգի և ապագայի օգտին մոբիլիզացնելու մեր ունակությամբ: Ինձ համար ակնհայտ է, ինչպես և ձեզ համար, որ համաձայնագիրը, որը ստորագրվեց, պարտադրված է մեզ մեր թշնամիների բազմության և միջազգային հանրության մեր դաշնակիցների անգործության պատճառով: Ձեզ նման զայրացած եմ պատմության մեջ այս մեկ անգամ ևս օգտագործվելու հնարավորությունից»,- ֆեյսբուքյան տեսաուղերձով հայ հանրությանն է դիմել աշխարհահռչակ երաժիշտ, SOAD խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը:
 
Երաժշտի խոսքով՝ մենք պետք է լուծենք մեր երկրում առկա անկայունությունը: Հրադադարի ռեժիմից ի վեր մենք հնարավորություն ունեինք ամրապնդելու մեր ազգի դիվանագիտությունն ու ռազմական գործողությունները, բայց փոխարենը զոհ դարձանք կոռուպցիայի ու օլիգարխիայի:
 
«Սփյուռքի քաղաքական ու տնտեսական ներուժն ակտիվացնելու փոխարեն՝ նրանք նախընտրեցին մեզ օգտագործել որպես բանկոմատների մեքենաներ: Դուք՝ ՀՀ քաղաքացիներդ, մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակում որոշում կայացրիք այդ ամենը փոխելու, և հայ ազգը վերածնվեց: Նրանց համար, ովքեր փորձում են հակադարձել մեր քաղաքացիների ցանկություններին, սա ձեր ժամանակը չէ, ձեր ժամանակը ավարտված է: Քաղաքականության և գահերի խաղի ժամանակը չէ: Ոչ էլ մեր երկրի ներսում ավազակության և թալանի զզվելի պատկերների: Դա ամոթալի և վիրավորական է մեր ընտիր զինվորների համար, ովքեր իրենց կյանքը տվեցին՝ պայքարելու համար մեր գոյության համար: Մենք թույլ չենք տա այլևս բաժանել մեզ»,- նշել է Թանկյանը:
 
SOAD-ի մեներգչի խոսքով՝ շատ են հարցերը բոլորիս մոտ, բայց որպեսզի դրանք օբյեկտիվորեն պատասխան ստանան, պետք է թույլ տանք, որ տեղի ունենա ժողովրդավարական գործընթաց:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play