Էջմիածնի Սպանդարյան փողոցում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները


Էջմիածնի Սպանդարյան փողոցում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

  • 11-11-2020 14:45:05   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

 
Հիմնանորոգումն իրականացվում է 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ համայնքի 55% համաֆինանսավորմամբ: Ծրագրում ներառված Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը կազմում է 9680 քմ:
 
Փողոցի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում կատարվել է եզրաքարերի փոխարինում, կառուցվել է ջրահեռացման համակարգ, հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ասֆալտի նախկին շերտը:
 
Այս պահին Սպանդարյան փողոցում ընթանում են ասֆալտապատման ակտիվ աշխատանքներ՝ քաղաքապետարանի համապատասխան մասնագետների վերահսկողությամբ:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն