«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտան Ազգային ժողովի շենք


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտան Ազգային ժողովի շենք

  • 11-11-2020 17:45:59   | Հայաստան  |  Հասարակություն

Ազգային ժողովի շենքի դիմաց շարունակվում է 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ ԱԺ-ի դարպասների մոտ ոստիկանները վահաններով շղթա են կազմել:
 
Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գործընկերների հետ մտավ Ազգային ժողովի շենք։ «Ես և իմ գործընկերները՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտնում ենք Ազգային ժողով։ Ես դիմում եմ ոստիկաններին, չխոչընդոտել մեր մուտքը մեր աշխատանքի վայր, մենք բացառապես և միայն իրավական ճանապարհով սկսում ենք արտահերթ նիստ հրավիրելու գործընթաց։ Դրա համար մենք պետք է լինենք մեր աշխատանքի վայրում՝ Ազգային ժողովում»,-նշեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ 17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքը այսօր մեկնարկեց Ազատության հրապարակից, որից հետո ցուցարարները շարժվեցին Կառավարության, այնուհետև՝ Ազգային ժողովի շենք։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play