Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)


Արմեն Սարգսյանը հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

  • 12-11-2020 15:15:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Շարունակելով քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչների՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:
 
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը մասնավորապես մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ստորագրված եռակողմ հայտարարության և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
 
Զրուցակիցներն ընդգծել են կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում, ինչպես նաև պետական բոլոր ինստիտուտների համագործակցված ու անխափան աշխատանքի անհրաժեշտությունը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն