Ես ձեզ խնդրում եմ անել ամեն հնարավորը Խծաբերդի համար հենց այս պահից սկսած. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է պաշտոնյաններին


Ես ձեզ խնդրում եմ անել ամեն հնարավորը Խծաբերդի համար հենց այս պահից սկսած. Ֆեյսբուքյան օգտատերը դիմում է պաշտոնյաններին

  • 12-11-2020 18:31:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Ֆեյսբուքյան օգտատեր David Li-ն ահազանգում է.
 
«Խծաբերդի վերաբերյալ 
 
Խծաբերդը գյուղ է Հադրութի շրջանում, 
 
Տեղի հարուստ և իշխանամետ մարդիկ փախել են, աղքատները մնացել են և միացել Հայկ Խանումյանի ջոկատին: Մանրամասներով չեմ ծանրաբեռնի, բայց գյուղը և հարակից բարձրունքները հաջողվել է պահպանել: Այս պահին Խծաբերդում լուրջ տեխնիկական խնդիր կա, գյուղ տանող ճանապարհներով կարող են անցնել միայն Ուրալները և ամենագնացները, իսկ ձմռանն առանց տրակտորների հնարավոր չէ տեղաշարժվել: 
 
Պահպանված այս տարածքը սեպի պես մխրճվում է ադրբեջանական տարածքի մեջ և շրջափակված է երեք կողմից: Ես գիտեմ, որ իմ ընկերների ցանկում կան բազմաթիվ ազդեցիկ քաղաքական գործիչներ և գործարարներ: Ընկերնե՜ր, անհրաժեշտ է հենց վաղվանից այնտեղ ուղարկել համապատասխան տեխնիկա և ճանապարհը դարձնել անցանելի: Այլապես հարևաններն անաղմուկ առաջիկայում կկտրեն այդ հատվածը՝ օգտվելով առիթից, քանի որ իրենց կողմից ճանապարհներն ավելի բարվոք վիճակում են:  
 
Ես ձեզ խնդրում եմ անել ամեն հնարավորը Խծաբերդի համար հենց այս պահից սկսած: 
Հ. Գ. Հատուկ խնդրանք լրագրողներին, ընկերնե՜ր, անհրաժեշտ են հրապարակումներ Խծաբերդի վերաբերյալ հարցեր ուղղելով իշխանություններին: Նրանք պետք է հասկանան, որ եթե միաձուլեն այս հատվածը, խստորեն պատասխան է պահանջվելու»:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն